Ադրբեջանի տարածքում գրանցվել է 5.0 մագնիտուդով երկրաշարժ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 18, 2012 20:11

Տեղեկացնում ենք, որ 2012 թ. մայիսի 18-ին, տեղական ժամանակով ժամը 18:47-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջանի տարածքում՝ Զակատալա քաղաքից 19 կմ դեպի հարավ-արևելք:
Էպիկենտրոնի աշխարհագրական կորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.470 և արևելյան երկայնության՝ 46.810:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 20 կմ խորության վրա:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ:
Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում՝ Ստեփանակերտ և Վարդենիս քաղաքներում, 3 բալ ուժգնությամբ:

ՀՀ ԱԻՆ ՃԿԿ
ՀԵՐԹԱՊԱՀ ՈՒԺԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ` Ա. Մկրտչյան

Դիտվել է 1013 անգամ:
Print Friendly

Leave a Reply