Երևանի քաղաքապետն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 18, 2012 20:12

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանին:
Շնորհակալություն հայտնելով դեսպանին պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների սերտացմանը նպաստելու համար, Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է հատկապես Երևանի և իրանական քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների հաստատման հարցում դիվանագետի անձնական ներդրումը. <>,-նշել է քաղաքապետը:
Տարոն Մարգարյանը, որպես երկու երկրների քաղաքների միջև հաստատված համագործակցության լավագույն օրինակ, առանձնացրել է Երևանի կանաչապատման և ծաղկային ձևավորման աշխատանքներում ԻԻՀ Թեհրան քաղաքի և Մազանդարան նահանգի հետ արդյունավետ փոխգործակցությունը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և քաղաքապետարանի կողմից ցուցաբերվող մշտական աջակցության համար, դեսպանը նշել է, որ Երևանն այս տարիների ընթացքում իր և իր ընտանիքի անդամների համար իրապես դարձել է հարազատ քաղաք ու ըստ այդմ Սեյեդ Ալի Սաղաիյանը իր հերթին վստահեցրել է, որ կշարունակի նպաստել Երևանի և իրանական քաղաքների գործընկերային հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը:
Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նորանոր հաջողություններ է մաղթել դեսպանին հետագա դիվանագիտական գործունեության մեջ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 817 անգամ:
Print Friendly

Leave a Reply