Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել անվանի պետական գործիչ, գիտնական Ստեփան Պողոսյանի մահվան կապակցությամբ
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | May 18, 2012 19:57
Պողոսյանների ընտանիքին ուղղված Նախագահի ցավակցական հեռագրում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա անվանի պետական գործիչ, մեծ հայրենասեր Ստեփան Պողոսյանի մահվան մասին:
Հսկայական են Ստեփան Պողոսյանի ջանքն ու ներդրումը հայկական հեռուստատեսության զարգացման և ազգային ուղղվածության հաստատման գործում:
Անուրանալի է նրա՝ որպես պատմաբանի ներդրումը հայոց ցեղասպանության և հայ ազգային-ազատագրական պայքարի ուսումնասիրության բնագավառներում:
Վաստակաշատ մտավորականի կորուստը բոլորիս կորուստն է:
Խորին ցավակցություն եմ հայտնում Ստեփան Պողոսյանի հարազատներին և մերձավորներին` սկզբունքային քաղաքացու և գիտնականի մահվան կապակցությամբ»:






Facebook
Tweet This
Email This Post
