Սննդամթերքի ոլորտը խիստ հսկողության տակ է
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 18, 2012 16:15
«Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը և ՀՀ կառավարությունը նախաձեռնել են որոշակի գործողություններ սննդամթերքի մակնշման և ժամկետանց սննդի հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ»,- խոսելով ոլորտում առկա խնդիրների մասին`հայտարարեց սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը: «Մենք արդեն իսկ ունենք այն իրավական դաշտը, որը հնարավորություն է տալիս մեզ իրականացնել դիտարկում»:
Դիտարկումներն իրականացվելու են տարբեր ՀԿ-ների ու ԶԼՄ-ների մասնակցությամբ նախ և առաջ մարզերում, քանի որ, ըստ Բախչագուլյանի, ՀԿ-ները պնդում են, որ մարզերում վիճակն ավելի վատթար է, քան Երևան քաղաքում. «Դիտարկումներն սկսելու ենք առավել մեծ մարզերից և ստուգելու ենք հիմնականում բարձր ռիսկիային խմբում ընդգրկված սննդամթերքը, այն է` մսամթերք, կաթնամթերք, մանկական սնունդ: Եթե հայտնաբերենք ժամկետնանց սնունդ, ապա տնտեսվարողը պարտավոր է տեղում ոչնչացնել դա»:
Ինչ վերաբերում է տնտեսվարող սուբյեկտներին տուգանելուն, ապա Բախչագուլյանը նշեց, որ միայն այն, որ ժամկետնանց սնունդը ոչնչացվում է, դրանով արդեն իսկ վնաս է հասցվում տվյալ տնտեսվարողին: Որպես տուգանքի առավելագույն չափ բանախոսը նշեց 300.000 դրամը, իսկ առողջությանը վնաս պատճառելու դեպքում` 500 հազար:
Բանախոսի խոսքով` բարձր ռիսկային սննդամթերքներ են համարվում մսամթերքը, կաթնամթերքը, ձուն, իսկ ցածր ռիսկային գոտում է, օրինակ, հացն ու հացամթերքը:
RU st�6’sXP nt-family:”Times Armenian”‘> այս միջոցառմանը ներկա են գտնվելու աշխարհի լավագույն հոմեոպաթները, որոնք իրենց փորձը կներկայացնեն հայ մասնագետներին: Կոնգրեսի նպատակն է Հայաստանում հոմեոպաթիայի մակարդակը համաշխարհային չափորոշիչներին հասցնելը:






Facebook
Tweet This
Email This Post
