Հենրիխ Մխիթարյանը լավագույնն է
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | May 18, 2012 15:54
Դոնեցկի «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի կայքի հարցման արդյունքով 2011-12-ի մրցաշրջանի թիմի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Հարցմանը մասնակցել են 1250 ֆուտբոլասերներ:
Մխիթարյանը ստացել է ձայների 37,92 տոկոսը (474 ձայն): Երկրորդ տեղում է Ռումինիայի հավաքականի պաշտպան Ռազվան Ռացը: Նա արժանացել է ձայների 33,36 տոկոսին։ Երրորդ տեղում է բրազիլացի կիսապաշտպան Վիլյանը՝ 5,52 տոկոս։






Facebook
Tweet This
Email This Post
