Եզրափակիչ փուլը կկայանա սեպտեմբերին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 18, 2012 15:47

Վանաձորում ավարտվեց մինչև 15 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնության առաջին շրջանի մրցաշարը: Ուշագրավն այն է, որ «Սմարթ» ծրագրով, նախապատրաստված Գորիսի դպրոցականների թիմը, իր նորամուտը նշելով մեր երկրի առաջնությունում, կարողացավ հաղթել Աջափնյակի համայքնի մարզադպրոցի հավաքականին: Իսկ առաջին տեղի համար պայքարում Վանաձորի ընտրանին առավելության հասավ ՀՄԴ-ի ներկայացուցիչների նկատմամբ: Ի վերջո, թիմերը տեղաբաշխվեցին այսպիսի հերթականությամբ` 1. Վանաձոր, 2. ՀՄԴ, 3. Արցախ, 4. Շենգավիթ, 5. Մարտունի, 6. Նոր Նորք, 7. Գորիս, 8. Աջափնյակ:

1-6-րդ տեղերը գրաված թիմերը սեպտեմբերին պայքարը կարունակեն Հայաստանի առաջնության եզրափակիչ փուլում:

Ահա թե ինչպիսի արդյունքներ գրանցվեցին այսօր կայացած հանդիպումներում.

Շենգավիթ – Արցախ` 16:23 (3:15)

Գորիս – Աջափնյակ` 6:4 (3:2)

Մարտունի – Նոր Նորք` 9:3 (3:2)

Վանաձոր – ՀՄԴ` 19:18 (13:7)

 

Դիտվել է 949 անգամ:
Print Friendly

Leave a Reply