Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչների պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 18, 2012 13:41

Մայիսի 16-ին Մինսկ քաղաքի “Կինոյի տանը” տեղի ունեցավ “Արարատից Սիոն” վավերագրական ֆիլմի ցուցադրումը, ինչպես նաև Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչներին ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ սփյուռքի նախարարության պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Հրավիրվածների թվում էին հայ համայնքի, Բելառուսում  հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, Բելառուսի հասարակության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ ԲՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, որը շնորհակալություն հայտնեց ներկաներին հրավերը ընդունելու համար:

Ֆիլմի ցուցադրումից հետո տեղի ունեցավ պարգևատրման արարողությունը:

“Արտերկրում հայ մշակույթի պահպանման, տարածման և էստրադային երաժշտության զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար” Բելառուսի անվանի երգչուհի Իսկուհի Աբալյանին ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը  հանձնեց ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալը:

ՀՀ մշակույթի նախարարության ևս մեկ Ոսկե մեդալ ՀՀ դեսպանը հանձնեց Բելառուսի “Էրեբունի” պարային համույթի գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Ավանեսյանին “Արտերկրում հայ մշակույթի պահպանման, տարածման և պարարվեստի զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար”:

Դիտվել է 658 անգամ:
Print Friendly

Leave a Reply