Ֆրանսիացի դեսպանը վերահաստատել է Օլանդի պատրաստակամությունը քրեականացնելու Հայոց ցեղասպանության ժխտումը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 18, 2012 15:43
Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ուղղված չէ միայն թուրքերին, այլ` այդ փաստը բոլոր ժխտողներին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d’Armenie-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Լորան Բիլին:
«Նախագահ Օլանդը կներկայացնի այս առնչությամբ մի նոր օրինագիծը, որը լիովին կհամապատասխպանի մեր Սահմանադրությանը»,- շեշտել է Բիլին:
Միաժամանակ Բիլին վերահաստատել է Ֆրանսիայի պատրաստակամությունը բարելավելու Թուրքիայի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում:
Սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը մինչ Ֆրանսիայի նախագահ ընտրվելը բազմիցս հայտարարել է, որ պատրաստվում է ներկայացնել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ:






Facebook
Tweet This
Email This Post
