”Ամուլսարի նախագիծը կենսաբանների աչքերով” թեմայով աշխատանքային հանդիպում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 18, 2012 15:20Հաշվի առնելով Բնապահպանության նախարարության կողմից կազմակերպած քննարկումը Ամուլսարի ոսկու հանքի հնարավոր շահագործման մասին, “Ջերմուկի զարգացման կենտրոն” ՀԿ հանձն է առել կազամկերպել աշխատանքային քննարկում Երևանում և հասարակության լայն շերտերին իրազեկել խնդրի մասին: Փորձագետների կողմից նշվել են մի շարք խախտումներ, որոնք կապված են կենսաբազմազանության ուսումնասիրության արդյունքների և մի շարք օրենքների հետ: Այս և այլ հարցերի շուրջ կփորձեն բանավիճել հրավիրված կողմերը:
Նախնական պայմանավորվածությունը “Գեոթիմ ՓԲԸ” տնօրինության հետ եղել է մայիսի 17-ին, սակայն իրենց իսկ ցանկությամբ օրը տեղափոխվել է մայիսի 21-ին: Քննարկմանը մասնակցելու պաշտոնական պատշաճ պատասխան դեռևս չենք ստացել:
Աշխատանքային քննարկումը տեղի կունենա սույն թվականի մայիսի 21-ին, ժամը 12.00-ին` Ավիատրանս հյուրանոցում:
Քննարկմանը հրավիրված են`
Բնապահպանության նախարարությունը,
Բնության համաշխարհային հիմնադրամ, հայաստանյան գրասենյակ
Կարեն Մանվելյան` (WWF) հայաստանյան գրասենյակի տնօրեն,
Ալիկ Մալխասյան` կենդանաբան
Անուշ Ներսիսյան` բուսաբան
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ (FPWC)
Հրաչ Ղազարյան` կենդանաբան
“Ջերմուկի զարգացման կենտրոն” ՀԿ






Facebook
Tweet This
Email This Post
