Պրիմորյեում այրվող զինամթերքի պահեստում արկեր են պայթել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 18, 2012 13:16

ՌԴ Պաշտպանության նախարարության Պրիմորյեի մարզում գտնվող պահեստում, որտեղ պահվում են 100 մմ-անոց արկեր, այսօր հրդեհ է բռնկվել: Պահեստը Վլադիվոստոկից 280 կմ և Սունգաչ ավանից 7 կմ հեռավորության վրա է  տեղայաված: Փրկարարները ներկա դրությամբ շիջում են հրդեհն ու տարհանում  մոտակա բնակավայրերից 700 մարդու: Դեռևս մեկ տուժածի մասին է հայտնի, որը հոսպիտալացվել է, սակայն վնասվածքի բնույթը չի հայտնվում: ՊՆ-ի տվյալներով արկերը դետոնացիայի են ենթարկվել, սակայն, մինչ այդ արդեն բոլոր մարդկանց տարհանել էին: Ռազմական դատախազությունը կատարվածի առնչությամբ գործ է հարուցել:  Դեպքի վայր է մեկնել կայազորի ռազմական դատախազը:

Դիտվել է 1123 անգամ:
Print Friendly

Leave a Reply