«Անկախ»-ն արդեն երեք տարեկան է

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 18, 2012 12:12

«Անկախ» շաբաթաթերթը և www.ankakh.com  կայքը երեք տարեկան են:

2009-ի մայիսի 19-ից սկսած «Անկախ»-ի թիմն ամեն օր իր ընթերցողներին է մատուցում Հայաստանում ու աշխարհում կատարվող իրադարձությունների ամփոփ լրահոսը: Մեր լրագրողները հետաքննում ու բարձրաձայնում են օրվա կարևորագույն խնդիրների մասին, փորձում հետամուտ լինել` մինչև արծարծված  խնդիրները լուծում կստանան:

Շնորհավորում ենք մեր ընթերցողներին ու շնորհակալություն հայտնում, որ 3 տարի շարունակ մեզ հետ են: Շնորհակալություն նաև մեր  ակտիվ ու սրտացավ ընթերցողներին, ովքեր իրենց արձագանքերով  ու դիտողություններով մեր աշխատանքն ավելի նպատակաուղղված են դարձնում:

Դիտվել է 1365 անգամ:
Print Friendly

Leave a Reply