Կաննի կինոփառատոնի ամենագեղեցիկ հագուստները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 18, 2012 13:01

Հոբելյանական այս հանդիսությանը ոչ միայն կինոսիրողներն էին անհամբերությամբ սպասում, այլև նորաձևության սիրահարները, չէ որ աստղերի  ու հայտնի մոդելավորողների թվով այն չի զիջում «Օսկարին»: Այս տարի  65-րդ կինոփառատոնը նվիրված է աշխարհահռչակ դերասանուհի Մերլին Մոնրոյի մահվան 50-ամյա
տարելիցին: Աստղերը կարմիր գորգի վրա փայլեցին նաև իրենց հանդերձանքով, որոնցից լավագույնները ներկայացվում են ձեզ.

Եվա Լոնգորիան նախընտրել էր   հագուստը Marchesa-ից: Այս բրենդը
պաշտում են բոլոր աստղերը:  Լոնգորիայի սիրած ջրահարսի  սիլուետը շահեկան ընդգծում էր կառուցվածքի առավելությունները: Նա իր կերպարը համալրել էր Chopard-ի ականջօղերով և փայլուն փոքրիկ պայուսակով:

Ֆրիդա Պրինտոն հմայել է իր նուրբ հագուստով, գույների համադրությամբ: Chopard-ի ականջօղերով ու ատլասե հագուստով նա ևս հիացմունքի է արժանացել:

Ֆան Բինբինգ` արևելյան գեղեցկուհի, որը լավ գիտե իր ուժեղ կողմերը:  Ցայտուն աչքերն ու շուրթերը, թափանցիկ մաշկն ընդգծել է  ճապոնական նախշով հիասքանչ հագուստով: Իսկ Chopard-ի զանգվածեղ ականջօղերը գրավում են գույնով:

Հոլիվուդի լեգենդ 75-ամյա Ջեյն Ֆոնդան հմայել է գեղանի կառուցվածքի վրա հրաշալի նստած բրոնզագույն հագուստով, որը համալրել է  Versace-ի փոքրիկ մետաղական պայուսակով:

Դիտվել է 1644 անգամ:
Print Friendly

Leave a Reply