«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 21-րդ նիստը կկայանա մայիսի 30-ին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 18, 2012 12:47

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 21-րդ նիստը տեղի կունենա ս/թ մայիսի 30-ին:

Մայիսի 22-28-ը նախատեսվում է Հիմնադրամի հոգաբարձուներից, տեղական մարմինների ներկայացուցիչներից եւ բարերարներից կազմված պատվիրակության աշխատանքային այցը հայաստանյան եւ ղարաբաղյան ծրագրեր: Այցի ընթացքում պատվիրակության անդամները կմասնակցեն իրականացված ծրագրերի բացման պաշտոնական արարողություններին եւ կծանոթանան ընթացիկ աշխատանքներին:

Իսկ մայիսի 29-ին, Կառավարության ընդունելությունների տանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:

 

 «Հայաստան» համահայկական հիմնադրամ

Դիտվել է 762 անգամ:
Print Friendly

Leave a Reply