«Արի ամուսնանանք»-ի նման հաղորդումները շուտով կանհետանան ադրբեջանական հեռուստատեսությունից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 18, 2012 12:19

Ադրբեջանում  ANS և ATV հեռուստաալիքները այս տարվա սեպտեմբերից կփակեն ամուսնությունների մասին հաղորդումների հեռարձակումը:

Հեռուստառադիոհեռարձակման ազգային խորհուրդը(ՀՌԱԽ) 2010-ին իր դժգոհությունն  է հայտնել  ադրբեջանական ալիքները հեղեղած այդ հաղորդումների վերաբերյալ:

«Այդ ցածրորակ հաղորդումները, որոնք փոխ են առնվել ռուսական ու թուրքական ալիքներից, չեն համապատասխանում ադրբեջանցիների մենթալիտետին ու ոգուն: Նման հաղորդումները պարզունակ են դարձնում ընտանիքի հարցը, որի նկատմամբ  Ադրբեջանում լուրջ մոտեցում գոյություն ունի, իսկ հաղորդումներում ստեղծված զույգերը չեն կարող ամուր ընտանիք կազմել»,- հայտնել է ՀՌԱԽ-ի նախագահ Ն. Մահերամլին:

Ավելի վաղ  հարց էր  բարձրացվել, որ  ՀՌԱԽ-ն ստիպված պիտի  խառնվի հեռուստաընկերությունների ներքին գործերին, եթե նման հաղորդումների թիվն ավելանա: Հիշյալ հեռուստաալիքները խոստացել են հանել հաղորդումները:

Մայիսի 1-ից երկրում գործում է արտասահմանյան սերիալների արգելքը: Ազգային խորհուրդը որոշել է, որ դրանցից հրաժարվելը  կնպաստի ազգային մտածողության մակարդակի բարձրացմանն ու երիտասարդ սերնդի դաստիարակությանը: Նորամուծության դրական կողմերը հաշվի առնելով, կառավարությունը խոստացել է 5 մլն եվրո տրամադրել ազգային ֆիլմերի ու սերիալների արտադրության համար:

Դիտվել է 1297 անգամ:
Print Friendly

Leave a Reply