«Անդրադարձ Հայաստանին» խորագրով միջոցառում Կանադայում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 18, 2012 12:04


Հայկական գրատպության 500-ամյակի առթիվ Կանադայում ՀՀ դեսպանատանը մայիսի 11-ին տեղի ունեցավ թատերա-երաժշտական միջոցառում՝ «Անդրադարձ Հայաստանին» խորագրով: Միջոցառման նպատակն էր օտարերկրյա կին պաշտոնյաներին ծանոթացնել հայ հարուստ մշակույթի հետ: Հրավիրված էին Օտտավայի Տիկնանց Դիվանագիտական Ընկերակցության անդամեր, Կանադայում հավատարմագրված կին-դեսպաններ, կանադացի կին պաշտոնյաներ:
Ցուցադրվեց Հայաստանի մասին պատմող կարճամետրաժ տեսաֆիլմ, օտտավահայ երաժիշտների կատարմամբ հնչեցին Ա.Խաչատրյանի և Ա.Բաբաջանյանի դաշնամուրային ստեղծագործություններից հատվածներ: Կանադահայ հայտնի օպերային երգչուհի Արմինե Կասաբյանի կատարմամբ հնչեցին երգեր հայ երգահանների գործերից: Տեղի ունեցան հայկական տարազների ցուցադրություն և հայկական պարային կատարումներ, որին հետեւեց ընդունելություն:

Դիտվել է 932 անգամ:
Print Friendly

Leave a Reply