«Մերկ շրջանավարտի» մոր սիրտը վատացել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 18, 2012 11:57

Դստեր հագուստի շուրջ բարձրացած աղմուկի պատճառով պավլոգրադցի շրջանավարտի մայրը սրտի նոպա է ունեցել:

Ալյոնա Ֆոմենկոն`   բլոգերների թեթև ձեռքով «մերկ շրջանավարտ» մականունը ստացած 17-ամյա Անաստասիայի մայրը,  նախաինֆարկտային վիճակում է հայտնվել դստեր արարքի կապակցությամբ հասարակության արձագանքի պատճառով:

Աղջիկը այդ հագուստով բեմ է բարձրացել` ստանալու իր ավարտականը: Դպրոցի ուսուցիչներն ասում են, որ Նաստյան անկառավարելի աղջիկ է ու նման բաներ հաճախ է իրեն թույլ տալիս, սակայն երբեք նման արձագանք չի եղել: Նրա մայրը ուկրաիներենի ու գրականության ուսուցչուհի է: Կինը բազմիցս է փորձել սանձել դստերը, սակայն անհաջող փորձերից հույսը կտրել է:

Քննության ժամանակ Նաստյայի մոր համար շտապօգնություն են կանչել.աղջիկը մորը խայտառակել է ողջ դպրոցի առջև:

Ներկայումս խայտառակված աղջիկը  տնային կալանքի մեջ է ու պատրաստվում է քննություններին: Իսկ ոստիկանությունը հայտարարել է, որ խուլիգանության առիթով գործ չի հարուցի աղջկա նկատմամբ:

Դիտվել է 1843 անգամ:
Print Friendly

Leave a Reply