Չորս վրաերթ մեկ օրում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 18, 2012 11:33

Մայիսի 18-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Խանջյան փողոցի թիվ 37 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 28-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մայիսի 17-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Լենինգրադյան փողոցի թիվ 50 շենքի մոտ վրաերթի է ենթարկել մի երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մայիսի 17-ին, ժամը 20.40-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Էջմիածին ճանապարհի 16-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 31-ամյա տղամարդու և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մայիսի 17-ին, ժամը 15.20-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցի շուկայի մոտ «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2009 թ. ծնված Էլեն Ավագյանին, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 726 անգամ:
Print Friendly

Leave a Reply