Ալիտան և Արտեմը գողացել են Սարուխան գյուղի հեռախոսացանցը սնուցող 106մ մալուխ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 18, 2012 11:26
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները մայիսի 17-ին, ժամը 17.05-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1969 թ. ծնված Ալիտա Ա.-ին:
Պարզվել է, որ նա ս/թ մայիսի 7-ին, Սարուխան գյուղի «Կռաջներ» կոչվող հանդամասում, կտրելով հափշտակել է «ԱրմենՏել» ընկերությանը պատկանող, Սարուխան գյուղի հեռախոսային ցանցը սնուցող շուրջ 26 մ մալուխ:
Նույն օրը, ժամը 19.00-ին, գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել նաև 1948 թ. ծնված Արտեմ Պ.-ն:
Պարզվել է, որ նա նույնպես ս/թ մայիսի 7-ին, Սարուխան գյուղի «Կռաջներ» կոչվող հանդամասում, կտրելով հափշտակել է «ԱրմենՏել» ընկերությանը պատկանող, Սարուխան գյուղի հեռախոսային ցանցը սնուցող շուրջ 80 մ մալուխ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 740 անգամ:
Print Friendly

Leave a Reply