ՎԶԵԲ-ը 16,2 մլն եվրո է տրամադրում մետրոպոլիտենի արդիականացման համար

Օրվա լուր | | October 16, 2009 16:23

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 16,2 մլն եվրո ներդրում է նախատեսում կատարել` Երևանի մետրոպոլիտենը վերանորոգման և արդիականացման համար: Կատարվող ներդրումներից 11 մլն 200 հազարը վարկային և 5 մլն-ը` դրամաշնորհային միջոցներ են: ՎԶԵԲ-ի ենթակառուցվածքների դեպարտամենտի տնօրեն Ժան Պատրիկ Մակկեի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ երեկ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նշել է, որ Երևանի մետրոպոլիտենում ներդրումները շատ կարևոր են, քանի որ խորհրդային տարիներից հետո տվյալ համակարգում մեծածավալ բարեկարգում չի իրականացվել, «փոխարենն այդ ժամանակաընթացքում նորանոր խնդիրներ են առաջացել»:

Ժան Պատրիկ Մակկեի գլխավորած պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել նպաստելու մայրաքաղաքում նաև այլ ծրագրերի իրագործմանը:

Դիտվել է 1502 անգամ:
Print Friendly

Leave a Reply