Տոկիոյում թույլատրել են ռեստորաններում ֆուգու մատուցել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 18, 2012 10:36
Տոկիոյի քաղաքապետարանը որոշել է հանել 60-ամյա արգելքը: Այսուհետ ռեստորաններում կարելի է ճաշակել թունավոր ֆուգու` ճապոնական խոհանոցի ամենաթանկ ու մահացու վտանգավոր ուտեստը:
Հաստատված կանոնների համաձայն, այն մարդը, որը թունավոր ու նրբահամ խորտիկը պատրաստելու ցանկություն ունի, պարտավոր է 2 տարի վարպետ խոհարարի մոտ սովորել պատրաստման հմտությունները, որից հետո գրավոր ու գործնական քննություն հանձնել, իսկ յուրաքանչյուր քննության համար պարտավոր է 220 դոլար վճարել:
Ամենադժվարը ձկան ուտելի մասը թունավոր օրգաններից անջատելն է, որոնք լցված են տետրոդոտոքսինով: Համադամասերները պաշտում են այդ ուտեստը, քանի որ ուտելի մսում մնացած թույնը թեթևակի էյֆորիա է առաջացնում:
Ֆուգուի մասին նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2012-ի հոկտեմբերից, սակայն մի բայց կա. ռեստորանները կստանան արդեն մշակված ձկնամիս` առանց թունավոր օրգանների:
Վիճակագրության համաձայն, տարեկան այդ վտանգավոր ուտեստից մահանում է 23 մարդ:






Facebook
Tweet This
Email This Post
