Վիետնամում ավտոճանապարհային պատահարից զոհվել է ավելի քան 30 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 18, 2012 10:23

Վիետնամում ավտոբուսն ընկել է կամրջից Սերեպոկ գետը: Զոհվել է  30-ից ավել  մարդ:  Արգելապատնեշները քանդելով`  ավտոբուսը 18 մետր բարձրությունից ընկել է գետի ափին:

«32 մարդ, այդ թվում նաև ավտոբուսի 2 վարորդները, տեղում մահացել են, ևս 2-ը մահացել են հիվանդանոցի ճանապարհին: 21 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել»,-ասել է Դակլակի կենտրոնական հիվանդանոցի փոխտնօրենը:

Ներկայումս իշխանությունները սկսել են պատահարի հետաքննությունը: Վիետնամում վթարներ հաճախակի են լինում. տարեկան ավտոճանապարհային պատահարների զոհ է դառնում 11 հազար մարդ:

Դիտվել է 1103 անգամ:
Print Friendly

Leave a Reply