Այսուհետ միջին բիզնեսի տուժած ներկայացուցիչները կապահովվեն անվճար իրավաբանական խորհրդատվությամբ

Օրվա լուր | | October 16, 2009 16:03

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ), ԵՊՀ Եվրոպական իրավունքի և ինտեգրման կենտրոնի, «Brave» իրավաբանական ընկերության միջև այսօր ստորագրվեց հուշագիր` «ՀՀ տարածքում փոքր և միջին բիզնեսի տնտեսական մրցակցության բնագավառում իրավական պաշտպանության» ծրագրի իրականացան մասին:

Հուշագրով նախատեսվում է, որ մենաշնորհների չարաշահումների կամ ՀՀ տնտեսական մրցակցության օրենսդրության այլ խախտումների արդյունքում տուժած միջին բիզնեսի ներկայացուցիչները կստանան անվճար իրավաբանական խորհրդատվություն ու կիրականացվի նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը ՀՀ դատական և այլ մարմիններում:

ՏՄՊՊՀ նախագահ Աշոտ Շահնազարյանը հուշագրի ստորագրման ժամանակ ասաց, որ սրանով միջին բիզնեսի ներկայացուցիչներն ավելի պաշտպանված կլինեն, և նրանց դուրս չեն մղի մրցակցային գոտուց: «Ես համոզված եմ, որ արդեն 3 ամիս անց մենք կունենանք շոշափոլի արդյունքներ»,-ասաց նա:

ԵՊՀ Եվրոպական իրավունքի և ինտեգրման կենտրոնի տնօրեն, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանն էլ ասաց, որ հուշագրի համաձայն` կենտրոնը պարտավորվում է բոլոր դիմորդներին ապահովել գիտահետազոտական ու տեղեկատվական նյութերով, ինչը կնպաստի հասարակության իրազեկվածությանը:

«Brave» իրավաբանական ընկերության տնօրեն Կարեն Գևորգյանը տեղեկացրեց, որ այս  ընկերությունը փոքր ու միջին բիզնեսի ձեռնարկատերերին անվճար կտրամադրի իրավաբանական խորհրդատվություն:

Դիտվել է 1403 անգամ:
Print Friendly

Leave a Reply