Մայրը 33 տարի տղային դուրս չի թողել տնից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 18, 2012 8:57

43-ամյա տղամարդը գրեթե ողջ կյանքն անց է կացրել կոմունալ բնակարանի  10 մետրանոց սենյակում: Առաջին անգամ նա դուրս եկավ փողոց մոր մահից հետո:

Դմիտրի Կուվալդինի «կալանքի» մեղավորը մայրն է, որը միակ  որդու հանդեպ խենթ սիրուց, որոշել էր արտաքին աշխարհից նրան մեկուսացնել:

Դիմա Կուվալդինը մինչև 7 տարեկանհասակը  սովորական   երեխա էր, որը հաճախել էր մանկապարտեզ, խաղացել բակում ու գրել-կարդալ սովորել: Նրա կյանքն ամբողջովին փոխվեց հոր մահից հետո, երբ թաղումից վերադառնալով, մայրը տեսավ, թե ինչպես են ձեռք առնում իր որդուն : Այդժամ կինը որոշեց` երբեք թույլ չի տա իր անհայր երեխային վիրավորել, ու  փաստորեն, բանտարկեց սեփական  որդուն:

«Անգամ երբ   կինը ճաշ էր եփում, որդուն սենյակից  դուրս չէր թողնում: Դիման դռների արանքից էր ուտելու բան խնդրում, սենյակում էր լվացվում: Երբ ես փոքր էի, դա նորմալ էր, իսկ երբ մեծացա, հասկացա, որ դա ճիշտ չէ»,- պատմում է Դիմայի հարևան ու մանկության ընկեր Ստանիսլավ Կոբոնինը:

Դիման մանկությունից ոչինչ չի հիշում: Կիրթ է, «կալանավայրում» բազում գրքեր է ընթերցել, կատակասեր է, կարող է խոսքի մեջ Ստանիսլավսկուց մեջբերումներ անել, սակայն, երբ խոսքը հասնում է մանկությանը, նա կրկին  փակվում է.«Ում ինչ, թե  ինչպես է մանկությունս անցե»:

Դիման զարգացած է, կարդացած, սակայն փոքրի պես ավտոմեքենաների հավաքածու ունի, որով հպարտանում է: Ձեռքն ընկած գումարով` համեստ թոշակով կրկին ավտոմեքենա է գնում ու հպարտանում, որ ավելի քան 1000 մոդել ունի, որոնք չեն կրկնվում:

Դիտվել է 1325 անգամ:
Print Friendly

Leave a Reply