Օլանդի աշխատավարձը կրճատվել է 30%-ով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 18, 2012 8:29

Ֆրանսիայի  նորացված կառավարության առաջին նիստում որոշվեց պետության նոր ղեկավարի աշխատավարձը կրճատել` 19000-ից դարձնել 13000 եվրո:

Ֆրանսիայի հանրապետության նորընտիր  նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկ կայացած նիստում զրկվել է իր աշխատավարձի 30%-ից: Այսուհետ նա կստանա  ամսական 13 000 եվրո, ի տարբերություն իր նախորդի` Նիկոլա Սարկոզիի, որի ամսական եկամուտն ավելի քան 19 000 էր:

Իրենց աշխատավարձերի մեկ երրորդը կորցրել են նաև Ֆրանսիայի բոլոր նախարարությունների ղեկավարները:

Նման քայլի հնարավորության մասին Օլանդը հնչեցրել էր դեռևս իր նախընտրական քարոզարշավում: Բացի այդ, սոցիալիստը խոստացել է  1 մլն-ից ավելի աշխատող քաղաքացիներից գանձվող  հարկերը բարձրացնել (75%):

Օլանդի` կամավոր կերպով աշխատավարձի մի մասից հրաժարումը  հակադրությունն է Սարկոզիի`  2007-ին պետության ղեկավարի պաշտոնին անցնելուց անմիջապես հետո իր աշխատավարձը 170%-ով ավելացնելուն` 7000-ից հասցնելով 19 000 եվրոյի:

Դիտվել է 1190 անգամ:
Print Friendly

Leave a Reply