Հայաստանը` փողերի լվացման դեմ պայքարում առաջադեմ երկիր

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 16, 2009 15:22

Դանիել ԱզատյանՀայաստանը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման(ՓԼ/ԱՖ) դեմ պայքարում ԵԽ 29 անդամ երկրներում զբաղեցնում է 10-րդ տեղը. այսօր այդ մասին լրագրողներին հայտնեց ԿԲ  Ֆինանսական դիտարկումների կենտրոնի(ՖԴԿ) ղեկավար Դանիել Ազատյանը:

Հայաստանի գնահատման հաշվետվությունը հաստատվել է 2009 թ. սեպտեմբերին կայացած ՄԱՆԻՎԱԼ-ի լիագումար նիստում: ՄԱՆԻՎԱԼԸ ԵԽ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հակազդման հանձնախումբ է:

Գնահատումներն իրականացվում է 49 հանձնարականների հիման վրա, որից 6-ի մասով Հայաստանը համապատասխանել է, 20-ի մասով` հիմանկանում, իսկ չի համապատասխանել  5 հանձնարարականի մասով:

Այս պահի դրությամբ փողերի լվացման հանցակազմով առկա է 7 դատավճիռ, որոնցից 1-ը կայացվել է 2006 թ.-ին, իսկ մյուս 6-ը՝ 2009 թ. ընթացքում:  Ազատյանն ասում է, որ դատավճիռներն իրականացված են հիմնականում մեր երկրում օտարերկրացիների կողմից էլեկտրոնային քարտերով գումարներ երկրից հանելու հետ կապված:

2009թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ՖԴԿ-ում հաշվառված են հաշվետվություն տրամադրող 417 ֆինանսական հաստատություններ և 639՝ ոչ ֆինանսական հաստատություններ կամ անձինք, որոնցից ստացվել է 294 308 հաշվետվություն 20 մլն դրամի սահմանաչափը գերազանցող գործարքների վերաբերյալ: Այս հաշվետվություններից 69 813-ը ստացվել են 2009 թ. ընթացքում:

Այդ մարմիններից ստացվել է 164 կասկածելի գործարքների մասին հաշվետվություն, որից 68-ը՝ այս տարվա ընթացքում:

«Կասկածելի է համարվում, օրինակ, երբ հաճախորդը կնքում է որևէ գործարք, որը չի համապատասխանում այդ բիզնես ոլորտի գործառնությանը,- ասաց Ազատյանը,- ինչպես նաև, երբ նկատվում է ոչ սովորական չափի գումարի գործարք (ասենք, միշտ եղել է 2մլն. կարգի, ու հանկարծ մոտ 15 մլն-ի գործարք է կատարվում»:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը կարևորեց ՓԼ/ԱՖ համակարգի հաշվետվությունը, որով Հայաստանը գրավել է առաջատար տեղերից մեկը և ասաց, որ այն համահունչ է Հայաստանի որդեգրած քաղաքականությանը: «Արձանագրված փաստ է, որ աշխարհում փողերի լվացումը մշտապես զարգանում է, և անհրաժեշտ է, որ այն մշտապես լինի միջգերատեսչական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում»,- ասաց Ջավադյանը:

ՖԴԿ-ն Հայաստանի ֆինանսական հետախուզության մարմինն է, որն ստեղծվել է 2005 թ.՝ «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի հիման վրա և գործում է Կենտրոնական բանկի կազմում:

Դիտվել է 1725 անգամ:
Print Friendly

Leave a Reply