Մահացել է «դիսկոյի թագուհի» Դոննա Սամերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 17, 2012 22:09

«Դիսկոյի թագուհի» Դոննա Սամերը մահացել է այսօր առավոտյան, Ֆլորիդայում: Մահվան պատճառը քաղցկեղն է: Մահից առաջ 63-ամյա  երգչուհին աշխատում էր նոր ալբոմի վրա:

Սամերը հանրահռչակվեց 1970-ականներին: Նա «Գրեմմիի» հնգակի մրցանակակիր է: Իր ստեղծագործական գործունեության ընթացքում ձայնագրել է 17 ալբոմ:

Երգչուհու իսկական անունը ԼաԴոննա Էդրան Գեյնս է: Նա ծնվել է  Բոստոնում, Մասսաչուսեթսի նահանգում, 1948-ի դեկտեմբերի 31-ին: Նա 2 երեխա ուներ և թոռներ:

Դիտվել է 1496 անգամ:
Print Friendly

Leave a Reply