Կոալիցիայի հարցը ՀՀԿ գործադիր մարմնի նիստում չի քննարկվել
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 17, 2012 23:43
Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը: ՀՀԿ առաջնորդ եւ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ կոալիցիա կազմելու վերաբերյալ հարցը չի քննարկվել, հենց որ այդ հարցում նորություն լինի, իրենք տեղյակ կպահեն:
«Կտեսնենք, քաղաքական պորցեսներ են, ինչո՞ւ եք շտապում, հենց կլինի, միանգամից մենք հայատարելու ենք` հարցնեք, չհարցնեք: Վերջնական որոշում դեռ չկա»,- անդրադառնալով կոալիցիա կազմելու խնդրին, ասել է ՀՀԿ ղեկավարը:
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ նշել է, որ նիստին քննարկվել է հետընտրական իրավիճակը: Նա տեղեկացրել է, որ Սերժ Սարգսյանը հանդիպել է այլ կուսակցությունների ղեկավարների հետ, սակայն չի ճշգրտել, թե կոնկրետ որ կուսակցությունների հետ: Նրա փոխանցմամբ, խորհրդակցությունները քաղաքական ուժերի հետ շարունակվում են:






Facebook
Tweet This
Email This Post
