Վաչե Տերտերյան. «Կլինեն մեխանիզմներ, որ կզսպեն թուրքական կապիտալի ներհոսքը Հայաստան»

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 16, 2009 15:10

Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը համոզված է, որ պետությունը հայ-թուրքական սահամնի բացումից հետո կարող է մշակել այնպիսի մեխանիզմներ, ինչը կզսպի թուրքական կապիտալի ներհոսքը մեր երկիր:

Այսօր ասուլիսին «Անկախ»-ի  հարցին, թե արդյո՞ք նախարարությունը մտահոգություն չունի, որ սահմանի բացումից հետո թուրք բիզնեսմենները կսկսեն այստեղ կապիտալ ձեռք բերել կամ կուտակել, փոխնախարարը նշեց, որ «հիմա նախարարությունը պատրաստվում է սահմանի բացմանը, մշակում իրավական և օրնեսդրական կարգավորումներ, որոնք հնարավոր կդարձնեն ճիշտ ժամանակին ռեակցիաներ տալ որոշակի նմանատիպ գործընթացներին»:

«Կապիտալի ներհոսքը երկիր, ընդհանուր առմամբ, շատ լավ և դրական երևույթ է: Յուրաքանչյուր երկիր որոշակի անհանգստություն ունենում է, երբ այդ կապիտալի ներհոսքն իր տեսակարար կշռով գերազանցում է ցանկալի տեսակարար ծավալները: Ինչ ենք անում մենք. պատրաստվում ենք, մշակում  իրավական և օրենսդրական կարգավորումներ: Մեթոդներ կունենաք, որոնք կբացառեն ոչ տնտեսապես հիմնավորված աժիոտաժը այս ոլորտում. վստահ եղեք` պետությունը կկարողանա մեխնիզմներ մշակել, որը կբացառի նման աժիոտաժները»:

Ինչ վերաբերում է Հայաստան-Վրաստան սահմանի ճշգրտմանը, Տերտերյանն ասաց, որ հիմա տարածքային կառավարման նախարարությունում համապատասխան  հանձնաժողովն  զբաղվում է հայ-վրացական սահմանի գծմամբ:

Տերտերյանի խոսքով՝ վերջին տարիներին ակտիվացրել են ՌԴ մարզերի հետ ՀՀ մարզային կենտրոնների շփումները, որը, սակայն, մշակութային համագործակցության հարթության վրա է դեռևս:

Փոխնախարարը  կարևորեց նաև մարզպետարաններում նոր տեխնոլոգիաների ներդրումը, օրինակ՝ էլեկտրոնային համակարգերի, ինչը կբերի հրապարակայնության:

Նա նշեց, որ կարևոր է նաև վերահսկողության մեխանզիմների հստակեցումն ու, նորարարությունը`մարզպետների աշխատանքի գնահատումը:

Դիտվել է 1539 անգամ:
Print Friendly

Leave a Reply