Թուրք ոստիկանները կանխել են սադրանքը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 16, 2009 16:07

Թուրք ոստիկանները Բուրսայում կայացած Թուրքիայի և Հայաստանի ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպման ժամանակ ձերբակալել են չորս մարդու:

Վերջիններս փորձել են մարզադաշտ մտնել և հեռակառավարվող ինքաթիռային մոդելի օգնությամբ խաղադաշտի վրա ծածնել Ադրբեջանի դրոշը: Ինչպես հայտնի է, ՖԻՖԱ-ն արգելել էր այդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի դրոշների ցուցադրումը:

Խաղից մեկ օր հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական բողող է ներկայացրել Թուրքիային, այն բանի համար, որ հարգալից վերաբերմունք չի դրսևորվել Ադրբեջանի դրոշի նկատմամբ:

Ադրբեջանցիները չեն հայտնել, թե կոնկրետ ինչից են դժգոհ: Սակայն Ադրբեջանի հեռուստատեսությամբ ցուցադրվել են կադրեր, որոնցում ներկայցվել է, թե ոստիկաններն ինչպես են խլում ադրբեջանական դրոշները և ստիպում մարդկանց հանել ադրբեջանական խորհրդանիշերով հագուստները:

Դիտվել է 873 անգամ:
Print Friendly

Leave a Reply