Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդունել է “Զիգուրատ Արմենիա” ընկերության ներկայացուցիչներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 17, 2012 19:34

Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակային տնտեսության արդիականացմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և “Զիգուրատ Արմենիա” ընկերության տնօրեն Մահմուդ Հուդայիի հետ հանդիպման ընթացքում:

Ողջունելով հյուրերին Տարոն Մարգարյանը ներկայացրել է մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերալակային տնտեսության ընդհանուր պատկերը, ընդգծելով, որ այն իրականում լուրջ արդիականացման կարիք ունի: “Սա իսկապես առաջնահերթ խնդիր է, հատկապես եթե նկատի առնենք, որ մեր բնակիչների անվտանգության հարցն է կարգավորվում: Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է քննարկելու այդ ուղղությամբ ցանկացած առաջարկ և իր լիազորությունների շրջանակում նպաստելու դրանց իրականացմանը:”,- նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունեության համար՝ “Զիգուրատ Արմենիա” ընկերության տնօրենը նշել է, որ ԱՊՀ տարածքում իտալական “ORIOLE”, “VOEM” և հարավկորեական “GYG” վերելակներ արտադրող ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչ հանդիսացող իրենց ընկերությունը զբաղվում է վերելակների, շարժասանդուղքների վերանորոգմամբ և տեղադրմամբ: Բարձր գնահատելով քաղաքային տնտեսության զարգացման հարցում քաղաքապետ Տարոն Մարգարյանի մոտեցումները՝ Մահմուդ Հուդային պատրաստակամություն է հայտնել համագործակցել Երևանի քաղաքապետարանի հետ:

Շնորհակալություն հայտնելով պատրաստակամության համար, Տարոն Մարգարյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որը համակողմանիորեն կուսումնասիրի մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակային տնտեսության ընդհանուր պատկերն ու, ըստ այդմ, կնախապատրաստի ներդրումային հստակ առաջարկի փաթեթ` առավել առարկայական դարձնելով համագործակցության հնարավորությունը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 884 անգամ:
Print Friendly

Leave a Reply