Ադրբեջանը զրպարտում է Հայաստանին, թե իբր ոչնչացնում է իսլամական հուշարձաններ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 16, 2009 15:42

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 13ին նամակով դիմել է իսլամական երկրների մշակույթի նախարարների 6-րդ կոնֆերանսի մասնակիցներին՝ նշելով, որ Հայաստանի իբր «օկուպացրած» տարածքներին և նշել, որ այդ տարածքներում ոչնչացվում են մզկիթներ և մշակութային այլ հուշարձաններ:

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության ՀՀ մասնաճուղի ղեկավար Սամվել Կարապետյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Արցախում մզկիթներ հիմնականում չկան, դրանք հիմնականում 14-15դդ. թուրքմենական ցեղապետերի գերեզմանների վրա կառուցված դամբարաններ են:

«Արցախում կան ընդամենը մի քանի պարսկական մզկիթներ, թուրքական մզկիթներ` որպես այդպիսին, չկան»,-ասում է Կարապետյւանը:

Իսլամագետ, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փորձագետ Արաքս Փաշայանն էլ ասաց, որ «այսպիսի հայտարություններ դեռ շատ վաղուց` 1952թ. արվում են իսլամական կոնֆերանսներին»:

Կարապետյանն ասաց, որ այս հերյուրանքներին հակազդելու համար պետք է աշխատանք կատարել պետական մակարդակով և «ոչ թե հույս դնել հկների վրա»:

Կոնֆերանսի ընթացքում Ադրբեջանի մշակույթի և տուրիզմի նախարար Աբուլուֆաս Գարիևը նույնպես հաստատել է, թե իբր հայերի կողմից ոչնչացվում են իսլամական մշակութային կոթողներ ու համաշխարհային քաղաքակրթական արժեքներ:

«Կասկածի տակ է այն, թե ինչքանով են այդ հողաշեն դամբարանները մշակութայի կոթող»,-ասում է Կարապետյանը:

Դիտվել է 2478 անգամ:
Print Friendly

Leave a Reply