ՀՀ ոստիկանությունը ողջունել է ՀՀ մարդու իրավունքերի պաշտպանի նախաձեռնությունը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 17, 2012 16:45

ՀՀ ոստիկանությունը ողջունում է ՀՀ մարդու իրավունքերի պաշտպանի նախաձեռնությունը, և հավատարիմ մնալով իր որդեգրած գործելակերպին՝ կրկին հաստատում է, որ այսուհետ ևս շարունակելու է միասնական չափանիշների կիրառմամբ ապահովել հավաքների մասնակիցների և մյուս քաղաքացիների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը: Նախկինում ՀՀ ոստիկանությունը բազմիցս հանդես է եկել անձի իրավունքների և հիմնարար ազատությունների իրացմանը վերաբերող խնդիրների կապակցությամբ շահագրգիռ կառույցների հետ քննարկումներ անցկացնելու նախաձեռնություններով և հետևաբար բարձր է գնահատում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես սահմանադրական ինստիտուտի հետ համատեղ արդյունավետ լուծումներ գտնելու հարցում հայտնած պատրաստակամությունը:

Դիտվել է 964 անգամ:
Print Friendly

Leave a Reply