«Խորովածի մրցույթ-փառատոն». ով կդառնա լավագույն խորոված պատրաստողը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 16, 2009 16:26

Հայկական խորովածը չբացահայտված կողմեր ունի, որոնք բացահայտելու և Հայաստանի սահմաններից դուրս տարածելու համար հոկտեմբերի 25-ի Լոռու մարզի Ախլաթայի սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում կանցկացվի «Խորովածի մրցույթ-փառատոն»: Մրցույթին կմասնակցեն արհեստավարժ և սիրողական կարգի խոհարարներ, ազգագրական խմբեր:

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հկ նախագահ Սեդրակ Մամուլյանն ասում է, որ Հայաստանի հեռավոր գյուղերում տնային պայմաններում խորովածի մսի մշակման տարբեր ձևեր կան, որոնք  հատուկ միայն տվյալ տարածքին:

«Պետք է վեր հանել խոհարարական արվեստի գաղտնիքները և դրանք մտցնել հանրային սպասարկման ոլորտ, մրցույթի համար լինելու են նաև անվանակարգեր` լավագույն մտահաղացում, լավագույն նորարարություն, լավագույն ավագ խոհարար, լավագույն խորոված պատրաստող լոռեցի և այլն»,-ասում է Մամուլյանը:

2009թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է «Հյուսիսային դարպաս» զբոսաշրջային կենտրոնի ծրագիրը, որն իր մեջ ներառում է Սանահին, Հաղպատ, Օձուն,  Քոբայր, Դսեղ, Ախթալա համայնքները:

Նշված ծրագրի շրջանականերում հոկտեմբերի 23-25-ը կանցկացվի խճուղային հեծանվավազք, որին կմասնակցեն Հայաստանի, Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի, Մոլդովայի հավաքականները: Հեծանվավազքի հաղթողները կստանան մրցանակներ` մեդալների և գավաթների տեսքով: Մրցանակային ֆոնդը կկազմի 3000դոլար:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման բաժնի պետ Մեխակ Ապրեսյանն ասում է, որ միջոցառումները շարունակական են լինելու, իսկ նպատակը հանրապետությունում զբողաշրջության համաչափ զարգացումն է:

Դիտվել է 2961 անգամ:
Print Friendly

Leave a Reply