Մայիսի 19-ին կմեկնարկի «Թանգարանների գիշեր» միջոցառումը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 17, 2012 16:38

Մայիսի 19-ի երեկոյան ժամը 18.00-ից մինչև կեսգիշեր Հայաստանի տասնյակ թանգարանների դռները բաց կլինեն այցելուների համար՝ անվճար. մեկնարկելու է «Թանգարանների գիշեր» միջոցառումը: Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է, որը նշվում է «Թանգարնները փոփոխվող աշխարհում» կարգախոսով: Թանգարաններն այդ օրը կաշխատեն ժամը 11:00- 18:00-ը և անվճար, իսկ արդեն հաջորդ օրը անցկացվելու է «Թանգարանների գիշեր» միջոցառումը:

Հայաստանից բացի, «Թանգարանների գիշեր» ծրագիրն իրականացվում է նաև Եվրոպայի ավելի քան 40 երկրներում և նվիրված է թանգարանների միջազգային օրվան։ Առաջին անգամ այս ակցիան անց է կացվել 1999թ. Ֆրանսիայում` մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, իսկ արդեն 2001թ.-ին դրան մասնակցում էր ավելի քան 39 երկիր:

Այդ օրը երևանյան ու մարզային թանգարաններում կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ:

Հայաստանի պատմության թանգարանում այցելուները կարող են դիտել «Գիրը ժամանակների վկա» ցուցահանդեսը, իսկ Հայաստանի ազգային պատկերասրահում՝ «Սուրենյանցը և իր ժամանակակիցները», «Հայ ժամանակակից գրականությունը» ցուցահանդեսները, «Ռուս կերպարվեստը 19-րդ դարում» տեսաշար, կազմակերպվելու է նաև «Գրքի ստեղծումը» խաղ-էքսկուրսիա, «Գրի հավերժությունը» ինտերակտիվ էքսկուրսիա, ներկայացվելու է «Բնական գրագիտություն» զրույց, այնուհետև՝ քննարկում, Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված համերգ , «Գեղանկար-գրականություն երկխոսություն» բեմականացում: Այդ օրը Սերգեյ Փարաջանովի  թանգարանում ներկայացնելու են «Ս. Փարաջանովի նամակագրությունը 1974-1977 թթ. բանտում եղած տարիներին» ցուցահանդես: Նա նշեց, որ ցուցադրվող նամակները թանգարանի ֆոնդից են, բայց մշտական ցուցադրության ներկայացված չեն:

Մայիսի 19-ին <> միջոցառումը կանցկացվի ժամը 18:00- 24:00-ն: Մուտքն անվճար է:

Դիտվել է 1589 անգամ:
Print Friendly

Leave a Reply