Արաբագետ. “Հայերը Սիրիայի այս գումարման խորհրդարանում տեղ չեն ունենա”:

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 17, 2012 16:08


“Ընդդիմությունը հիմնականում բոյկոտեց ու չմասնակցեց Սիրիայի ընտրություններին, միայն մի շարժում մասնակցեց ընտրություններին ընդդիմության շարքերց, որն էլ, սակայն, հետո հայտարարեց, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները”,- այսօր խոսելով Սիրիայում մայիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրու թյունների մասին` հայտարարեց արաբագետ Արմեն Պետրոսյանը: Բանախոսը նշեց, որ այդ ընտրություններում խորհրդարանում իշխող կոալիցիային բաժին ընկավ 83 տեղ, իսկ ոչ արմատական` լոյալ ընդդիմությանը տրվել է 5 տեղ, որից, սակայն, բանախոսի կարծիքով, ընդդիմությունը կհրաժարվի:
Անդրադառնալով այդ ընտրություններին Սիրիայի հայ-համայնքի ու հայ առանձին գործիչների մասնակցությանը` արաբագետը հայտնեց, որ հայերից մասնակցել են երեք թեկնածուներ, որոնցից, սակայն, որևէ մեկը չի ընտրվել: Դա նշանակում է, որ սիրիահայությունը այս գումարման խորհրդարանում չի ունենա իր ներկայացուցչությունը:
Ինչ վերաբերում է վերջերս Սիրիայում տեղի ունեցած հայի սպանությանը, ապա այդ մասին իսլամագետ Սարգիս Գրիգորյանն ասաց, որ իր կարծիքով դա ուղղակի կենցաղային հողի վրա կատարված սպանություն է և այս ընտրությունների ու քաղաքականության հետ կապ չունի:
Բանախոսները խոսեցին նաև մահմեդականների կողմից հաճախակի հնչեցվող սպառնալի հայտրարարություններին քրիստոնեաների նկատմամբ և այդ առումով շեշտեցին, որ նման սպառնալիքները կամ առանձին հարձակումներն ու պայթեցումները զանգվածային բնույթ չեն կրում, և հայ-համայնքը չպետք է տրվի նման պրովոկացիաներին:

Դիտվել է 1003 անգամ:
Print Friendly

Leave a Reply