Արթուր Աբրահամը վստահ է իր ուժերին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | October 16, 2009 17:25
IBF վարկածով միջին քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը հոկտեմբերի 17–ին Գերմանիայում պետք է մրցամարտ անցկացնի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն, ամերիկացի Ջերմեյն Թեյլորի հետ:
Ինչպես հայտնի է, հանրածանոթ 8 բռնցքամարտիկներ միմյանց հետ մրցաշար են անցկացնելու և պայքարելու են ուժեղագույնին ի հայտ բերելու համար:
«Մրցաշարի բոլոր մասնակիցներն էլ ուժեղ են, և չի կարելի որևէ մեկին հաղթողի հիմնական հավակնորդ համարել, իսկ մյուսին` հետնապահ: Մեզանից յուրաքանչյուրն արժանի է առաջին տեղը զբաղեցնելու:
Ի դեպ, լսել եմ, թե ինչ է ասել Թեյլորն իմ մասին: Վստահ եմ, որ շաբաթ օրը կայանալիք մենամարտից հետո նա կփոխի կարծիքը: Անհամբերությամբ եմ սպասում այդ մրցամարտին: Մրցաշարում այն առաջինն է և յուրահատուկ է»,-ասել է Աբրահամը «fightnews.com» կայքի լրագրողին:






Facebook
Tweet This
Email This Post
