Ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Սեկերինսկան շատ շնորհակալ է ոստիկանությունից

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 17, 2012 15:53

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության անունից իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ և ՀՀ ոստիկանության ղեկավար կազմին, ինչպես և ոստիկանության տարածքային մարմիններին այն աջակցության համար, որը տրվեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելությանը Ազգային Ժողովի ընտրությունների ընթացքում: Կցանկանայի արտահայտել իմ հատուկ գոհունակությունը ընտրական փուլում, Առաքելության գործնեության ողջ ընթացքում գերազանց համագործակցության համար` ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանին, ՀԿԱՎ պետ, ոստիկանության գնդապետ Աղասի Կիրակոսյանին, շտաբի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Պողոսյանին, շտաբի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Ղազարյանին, շտաբի ՄՀՎ արարողակարգի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Սեդրակյանին: Ցանկանում եմ Ձեզ հաջողություններ ապագայում և ամենայն բարիք Ձեր շատ պատասխանատու գործում:
Հարգանքով`
Ռադմիլա Սեկերինսկա
Ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար
15 մայիսի, 2012 թ.

Դիտվել է 744 անգամ:
Print Friendly

Leave a Reply