Կայքով Սյունիքի մարզպետարանն առաջատար է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 17, 2012 15:47


Քանի որ մարզպետարանների կայքերն ընդգրկված են տարածքային կառավարման համակարգի մեջ, այսինքն` ընդհանուր դիզայն եւ կառուցվածք ունեն, եւ անցած տարվա ընթացքում բոլորն էլ վերակառուցվել են, այս կայքերի մեջ տարբերությունները զուտ բովանդակային են: Ամեն ինչ կախված է նրանից, թե մարզպետարանի համապատասխան կառույցը որքանով է ակտիվ եւ որքանով է տեղեկատվությամբ լցնում կայքը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Խոսքր ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը: 2012 թվականի փետրվարի 15-ից ապրիլի 15-ը խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իրականացրել է ՀՀ պետական մարմինների պաշտոնական կայքերի մոնիտորինգ: Նա ասաց, որ մարզպետարանների կայքերի խմբում ամենավատ ցուցանիշներն արձանագրվել են Վայոց Ձորի մարզպետարանի կայքի թափանցիկության գործակցի առումով: Այն ունի 28.81 տոկոս գործակից: Մարզպետարանների կայքերի թափանցիկության գործակիցների ռեյտինգային աղյուսակում լիդերը Սյունիքի մարզպետարանի կայքն է` 45.55 տոկոս թափանցիկության գործակցով: Նրանից հետո գալիս է Արմավիրի մարզպետարանի կայքը` 35.52 տոկոս գործակցով, հետո` Կոտայքի մարզպետարանի կայքը` 34.20 տոկոս գործակցով: Այս տվյալներն այսօր լրագրողներին
«Չկան հանրային նշանակության այլ տեղեկություններ, որոնք պետք է տեղադրվեն: Օրինակ` մարզպետի եւ մարզպետարանների որոշումներն են բացակայում, կամ գործողությունները եւ անգործությունը վիճարկելու մասին տեղեկություններն են բացակայում, նորմատիվ իրավական փաստաթղթերի տեքստերը, մրցույթներ, աճուրդներ, ինչպես նաեւ կնքված պետական պայմանագրերի մասին տեղեկություններ չկան»,- ասաց Աշոտ Մելիքյանը:
Նա հավելեց, որ հետազոտությունն անցկացվել է 4 չափանիշներով` պահանջված տեղեկատվությունն առկա է, թե ոչ, տեղեկատվությունն ամբողջական է, թե ոչ, օպերատիվ է տեղադրված տեղեկատվությունը, թե ուշացումով, եւ վերջինը` մատչելիությունը, հասանելիությունը տեխնիկական առումով:

Դիտվել է 1007 անգամ:
Print Friendly

Leave a Reply