Սպանախով աղցան

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | May 17, 2012 9:31

 Սպանախը С  վիտամինով հարուստ բանջարեղեն է: Ու լավն այն է, որ այդ վիտամինը եփելու ընթացքում չի քայքայվում: Սպանախը հարուստ է հանքանյութերով, այդ թվում` յոդով: Բանջարեղենների մեջ սպանախը յոդի պարունակությամբ առաջին տեղն է զբաղեցնում: Այն հարուստ է նաև կալիումով,սպանախի քլորոֆիլը բաղադրությամբ  մոտ է  մարդու հեմոգլոբինին իսկ բանջարեղենի բաղադրության մեջ առկա պղինձը նպաստում է արյունաստեղծմանը: Այն շատ օգտակար է թոքախտի ու չարորակ սակավարյունության դեպքում:  Սպանախն օգտագործում են կանաչ աղցանների, ինչպես նաև լցոնների մեջ:

Սպանախով  աղցան

Բաղադրությունը

սպանախ`400 գ

գազար` 300գ

գլուխ սոխ `200 գ

ձու` 4 հատ

ձեթ` 2 ճաշի գդալ

աղ, պղպեղ, կանաչի` ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը

Ձուն պինդ խաշել, մանր կտրատել:Գազարը խոշոր քերիչով քերել, սպանախը կտրատել: Ամենը խառնել, ավելացնել օղակներով կտրատած սոխը, համեմել, աղով, պղպեղով ու ձեթով: Պատրաստի աղցանը զարդարել մանրացրած կանաչիով:

Դիտվել է 4239 անգամ:
Print Friendly

Leave a Reply