Տարածքային կառավարման նախարարությունն ամենաթափանցիկ կայքն ունի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 17, 2012 15:36


2012 թվականի փետրվարի 15-ից ապրիլի 15-ը խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իրականացրել է ՀՀ պետական մարմինների պաշտոնական կայքերի մոնիտորինգ:, Մոնիտորնիդի արդյունքում որոշվել է, որ ըստ տեղեկատվության թափանցիկության գործակցի, նախարարությունների եւ կառավարությաննն առընթեր մարմինների կայքերի մեջ առաջատարը տարածքային կառավարման նախարարության կայքն է` 57.2 տոկոս թափանցիկության գործակցով: Այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսում ասաց խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Նա լրագրողներին տեղեկացրեց, որ հետազոտությունն անցկացվել է 4 չափանիշներով` պահանջված տեղեկատվությունն առկա է, թե ոչ, տեղեկատվությունն ամբողջական է, թե ոչ, օպերատիվ է տեղադրված տեղեկատվությունը, թե ուշացումով, եւ վերջինը` մատչելիությունը, հասանելիությունը տեխնիկակակն առումով: Հետազոտությունը հիմնված է եղել 177 չափանիշների վրա, որոնցից 150-ը բովանդակային են` 150 անուն տեկատվություն է ակնկալվում, որ պետք է տեղադրվեն այդ կայքերում, եւ 27-ը տեխնիկական են` որքանով են մատչելի կայքերը այցելուի համար:
«Առաջին հնգյակում են Տարածքայիյն կառավարման նախարարության` 57.2 տոկոս, , ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության` 48.36 տոկոս, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի` 48.21 տոկոս, կրթության եւ գիտության նախարարության` 46.47 տոկոս, եւ Կենտրոնական բանկի` 45.12 տոկոս թափանցիկության գործակիցներով կայքերն են»,- հիշատակեց Աշոտ Մելիքյանը:
Նա հայտնեց նաեւ, որ այս խմբում` նախարարությունների եւ կառավարությանն առընթեր մարմինների կայքերի մեջ, թափանցիկության գործակցով վերջին տեղերում են գտնվում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության` 23.69 տոկոս եւ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի`21.05 տոկոս թափանցիկության գործակիցներով կայքերը: Նշվեց նաեւ, որ հիմնական թերություններ են, որ չկա այնպիսի տեղեկատվություն, ինչպիսին է, օրինակ, թափուր աշխատատեղերի եւ դրանց լրացման կարգի մասին տեղեկատվություն, բյուջետային գումարների ծախսման մասին տեղեկատվությունն ամբողջական չի լինում եւ այլն:

Դիտվել է 932 անգամ:
Print Friendly

Leave a Reply