Պանրով զամբյուղներ

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | May 17, 2012 11:29

Երբեմն հարմար է աղցանները մատուցել պանրազամբյուղներով:  Շատ ինքնատիպ է ու հարմար, իսկ դրանք պատրաստելու համար հարկավոր է`

պանիրը քերել, ավելացնել ալյուր ու խառնել: Զամբյուղ ստանալու համար հարկավոր է տապակի վրա մի փոքր կարագ հալեցնել ու բարակ շերտով պանիր-ալյուրային խառնուրդ տարածել վրան: Երբ պանիրը հալչի, ապա ձեզ հարմար  փոքր թասը շրջել ու  դեռևս տաք պանրաշերտը վրան քաշել, երբ սառչի` զամբյուղն արդեն պատրաստ է: Կարելի է ցանկացած  սառն աղցան լցնել մեջը, զարդարել կանաչիով, ձիթապտղով ու մատուցել:

Դիտվել է 1909 անգամ:
Print Friendly

Leave a Reply