Դատախազության կայքն թափանցիկ է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 17, 2012 15:30
Պետական մարմինների պաշտոնական կայքերի այն խմբում, որում ներկայացված են նաեւ ՀՀ նախագահի, կառավարության, ԱԺ-ի, ՍԴ-ի, ՄԻՊ-ի եւ Երեւանի քաղաքապետարանի կայքերը, իր թափանցիկության ցուցանիշով աչքի է ընկնում ՀՀ գլխավոր դատախազության կայքը` 55.58 տոկոս թափանցիկության գործակցով: Այս մասին այսօր լրագրողներին ասաց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը, ում ղեկավարած կոմիտեն 2012 թվականի փետրվարի 15-ից ապրիլի 15-ը իրականացրել է ՀՀ պետական մարմինների պաշտոնական կայքերի` տեղեկատվության թափանցիկության մոնիտորինգ:
«Առհասարայկ, այս խմբի կայքերի մասին, եթե խոսենք, ապա ընդհանուր բացասական կողմերը հետեւյալն են, որ հասանելի չեն բյուջեն կատարելու մասին տեղեկությունները, որքանով են նպատակային ծախսվում այդ բյուջետային միջոցները: Գրեթե ոչինչ նշված չէ իրականացված ստուգումների եւ դրանց արդյունքների մասին; Բացակայում են նաեւ թափուր պաշտոնների ցանկը, չկան տեղեկություններ դրանք զբաղեցնելու, քաղաքացիական ծառայության անցնելու կարգի վերաբերյալ տեղեկատվությունը»,- նշեց Աշոտ Մելիքյանը:
Հետազոտությունն անցկացվել է 4 չափանիշներով` պահանջված տեղեկատվությունն առկա է, թե ոչ, տեղեկատվությունն ամբողջական է, թե ոչ, հրատապությունը` օպերատիվ է տեղադրված տեղեկատվությունը, թե ուշացումով, եւ վերջինը` մատչելիությունը, հասանելիությունը տեխնիկական առումով:






Facebook
Tweet This
Email This Post
