Բախտամյանն անմասն է մնացել խաղարկված պարգևներից
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | May 17, 2012 15:20
Իտալիայի Միլան քաղաքում անցկացվող հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ Նորայր Բախտամյանն անմասն է մնացել խաղարկված պարգևներից:
Օդամղիչ ատրճանակով 10 մ հեռավորությունից կրակահերթերում մեր երկրի ներկայացուցիչը ցույց է տվել չորրորդ արդյունքը` 683,3 միավոր:
Հաղթող է դարձել չինացի Ցոնլյան Տանը` 684,6: Երկրորդ տեղում է թուրք Իսմայիլ Քելեշը` 684.3, երրորդ տեղում ` ռուսաստանցի Վլադիմիր Գոնչարովը` 684,0:






Facebook
Tweet This
Email This Post
