Համբարձման տոն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 17, 2012 14:54

Սուրբ հարությունից 40 օր հետո` հինգշաբթի օրը, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնն է: Տիրոջ համբարձումը երկրային կյանքի առաքելության իրագործումն էր, այսինքն մեր մեղքերի համար խաչվելու, թաղվելու և հարություն առնելու եզրափակումը: Մեր փրկչի` Հիսուս Քրիստոսի երկինք Համբարձումով մարդկային բնությունը բարձրացրեց վեր` մարդկությանն արժանացնելով անզուգական պատվի ու փառքի, ցույց տալով դեպի երկինք մարդուն խոստացված ճանապարհը:
Տոնը Հայաստանի տարբեր շրջաններում յուրովի է նշվում: Այն մեզանում հայտնի է «Վիճակ» կամ «Ջանգյուլում» անուններով: Տոնի օրը ջրով լի կուժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները և շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում է երգերով, կատակներով և դրամահավաքով: Հետո սկսվում է վիճակահանությունը. ում պատկանում է առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, եւ այդ իրերի տերերին խրատներ և բարեմաղթանքներ են տրվում:
Մինչ օրս մասնավորապես Էջմիածնում և հարակից գյուղերում պահպանվել է այս գեղեցիկ ավանդույթը:

Դիտվել է 1194 անգամ:
Print Friendly

Leave a Reply