Հակոբյանը պահպանում Է մեդալ նվաճելու հնարավորությունը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 17, 2012 15:03

Սենթ Լուիսում ընթացող ԱՄՆ-ի շախմատի ազգային առաջնության 8-րդ տուրում գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը , սպիտակ խաղաքարերով հաղթելով Ալեխանդրո  Ռամիրեսին, վաստակեց  4,5 միավոր և գրոսմայստերներ Ալեքսանդր Օնիշչուկի, Յուրի Շուլմանի հետ միասին կիսում Է 3-5-րդ տեղերը:

Մրցաշարում երկիշխանություն Է, վաստակած 6-ական միավորով 1-ին տեղը բաժանում են գրոսմայստերներ Գատա Կամսկին և Հիկարու Նակամուրան:

Հակոբյանը  պահպանում Է մեդալ նվաճելու հնարավորությունը:

Ամերիկահայ գրոսմայստեր Տաթև Աբրահամյանը 7-րդ տուրում սև խաղաքարերով պարտություն Է կրել գրոսմայստեր Ռուսուդան Գոլեթիանիից: Նա 7 հնարավորից վաստակել է 3,5 միավոր  և  զբաղեցնում Է 5-րդ տեղը: Առաջատարներն են` գրոսմայստերներ Աննա Զատոնսկիխը և  Իրինա Կրուշը, ովքեր վաստակել են 5-ական միավոր և բաժանում են 1-ին տեղը:

 

 

Դիտվել է 931 անգամ:
Print Friendly

Leave a Reply