Համբարձման տոնի կերակրատեսակներ

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | May 17, 2012 10:59

Քաղցր կորկոտապուր

1 բ. կորկոտ

4 բ. ջուր

1/2  բ. չամիչ

1/2 բ. ծիրանաչիր

1/2  բ. ընկուզեղեն

դարչին

Կորկոտը եփել մարմանդ կրակի վրա, ավելացնել չրերն ու ընկուզեղենը և շարունակել եփել: Կրակն անջատելուց հետո խառնել դարչինը: Մատուցել սառը վիճակում:

Կաթնապուր

1 բ. բրինձ

5 բ. կաթ

1/2 բ. շաքարավազ

դարչին

Բրինձը լցնել տաք կաթի մեջ և եփել մարմանդ կրակի վրա` պարբերաբար խառնելով: Վերջում կաթնապուրին ավելացնել շաքարավազը: Մատուցել դարչինով:

Տհալով փլավ

1 բ. հաճար

2 սոխ

1 ճ. գդ. յուղ

200 գ տհալ

աղ

Հաճարը խաշել մարմանդ կրակի վրա, սոխառած անել, ավելացնել տհալը, ապա լցնել հաճարի վրա:

Արիշտայով կաթնապուր

2 բ. արիշտա

3 բ. կաթ

2 ճ.գդ. կարագ

5 ճ.գդ. շաքարավազ,  դարչին, հիլ:

Արիշտան խաշել և ջրքամել, լցնել եռացող կաթի մեջ, ավելացնել կարագն ու շաքարավազը և եփել մինչև կաթի կիսվելը: Մատուցել` վրան ցանելով հիլ և դարչին:

Սպիտակ շփոթ

1 բ. հաճար

1 լ  բացված չորաթան*

յուղ , աղ

Նախորդ օրվանից հաճարը թրջել, ապա ջրքամել և հարել, մինչև ամբողջությամբ սպիտակի: Եփել ջրով, անընդհատ հարելով, մինչև շիլայի վերածվի: Մատուցելիս կողքերը լցնել եփած չորաթանը, իսկ մեջտեղում` յուղ:

* Չորաթանի փոխարեն կարելի է 1 լ մածունը եփել 1 ձվով և 1 ճ.գդ. ալյուրով:

Դիտվել է 2334 անգամ:
Print Friendly

Leave a Reply