Չորս` ավտոպատահար,ութ`վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 17, 2012 13:44

Մայիսի 16-ին, ժամը 22.00-ին, Նուբարաշեն խճուղում իրար են բախվել «Մոսկվիչ-412» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել Վեկտրա»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մայիսի 16-ին, ժամը 09.30-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում բախվել է «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Դեու Նեքսիա»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մայիսի 17-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 5-րդ կմ-ին բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մայիսի 16-ին, ժամը 01.30-ին, «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կամարակի փողոցում շրջվել է:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 776 անգամ:
Print Friendly

Leave a Reply