Դրվագներ անցյալից. 1996թ. սեպտեմբերի 26-ը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | May 17, 2012 13:47

Անկախ թերթը սկսում է նոր շարք` Դրվագներ անցյալից, որտեղ կներկայացվեն անցած 20-ամյակում տեղի ունեցած իրադարձությունների բացառիկ կադրեր` լուսանկարներ, տեսանյութեր:

Այս անգամ ներկայացնում ենք 1996-ի սեպտեմբերի 25-ի իրադարձությունների տեսաշարը, երբ նախագահական ընտրություններից հետո արդյունքներից դժգոհ մարդիկ ցույցի էին դուրս եկել և պահանջում էին, որ ԿԸՀ-ն գոնե մի քանի տեղամասերում քվեաթերթիկների վերահաշվարկ իրականացնի:



ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ «ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ` ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԳԻՇԵՐԸ, ԴԵՊՔԵՐԻՑ ՀԵՏՈ

Ժողովուրդը ցույց տվեց իր ցասումը եւ չվախեցավ: Կրակում էին, իսկ կանայք ու տղամարդիկ երգում էին:
Ես կներկայացնեմ, թե ինչ տեղի ունեցավ այն պահից սկսած, երբ ես, Լենսեր Աղալովյանը, Ռուբեն Հակոբյանը, Սեյրան Ավագյանը մտանք Ազգային ժողովի շենք եվ սկսվեցին բանակցություններ ներսում գտնվող ԿԸՀ-ի հանձնաժողովի անդամների, մասնավորաբար Խաչատուր Բեզիրջյանի հետ: Մենք առաջարկեցինք հետեւյալը. քանի որ ժողովրդի մոտ խիստ կասկածներ կան, որ արդար ընտրություններ տեղի չեն ունեցել, պահանջում ենք` յուրաքանչյուր մարզից երեքական քվեատուփ համատեղ ստուգել: Մենք ուզում ենք, որ մեր պահանջը կատարվի: Ասացի, որ դրսում կան մարդիկ ոչ միայն Վազգեն Մանուկյանի օգտին քվեարկած, այնտեղ հավաքված են նաեվ Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկած մարդիկ: Մեր ներկայացուցիչները պահանջում էին, որ երեք քվեատուփ բացվի:
Խորհրդակցությունից հետո Խաչատուր Բեզիրջյանը համաձայնեց քվեատուփեր բացել, բայց ոչ թե թեկնածուի վստահված անձի պահանջով, այլ` նախագահության երկու թեկնածուների վստահված անձերի, կամ հնձնաժողովի չորս անդամների պահանջով: Մեզ համար դա նույնպես ընդունելի տարբերակ էր, եւ գոհացուցիչ լուժում կլիներ: Սակայն հետո Խաչատուր Բեզիրջյանը հայտնեց, որ ինքը մենակ, առանց հանձնաժողովի չի կարող ընդունել այդպիսի որոշում:
Հենց այդ պահին զանգեց Բաբկեն Արարքցյանը եւ Բեզիրջյանին ասաց, որ ինքը դեմ է այդ որոշմանը:

Այդ ժամանակ էր, որ զայրացած ժողովուրդը, երկաթե ճաղերը ջարդելով, ներս խուժեց: Մենք այնտեղ կանգնած էինք, ժողովրդին շատ դժվար էր հանգստացնել: Կրակոցները տարբեր կողմերից էին, բայց` օդում: Ժողովրդին ոչ ոք չէր կարողանում հանգստացնել: Խաչատուր Բեզիրջյանն արդեն համաձայն էր մեր պահանջին, բայց ԿԸՀ-ի քվորում չկար: Խնդրեցինք Սեյրան Ավագյանին եւ Ռուբեն Հակոբյանին, որ նրանք ժողովրդին անեն դարպասների մոտ, սակայն ժողովրդին հանգստացնել հնարավոր չէր: Ես նրանց կանչեցի հանձնաժողով եւ ասացի, որ ժողովրդին ինքս դուրս կհանեմ դարպասներից: Արշակ Սադոյանը ու Ռուբեն Հակոբյանը այնտեղ մնացին: ԱԺՄ-ից Վովա Հախվերդյանն էր, ԱԻՄ-ց նունպես կար ներկայացուցիչ: Վերջում եկավ Աղասի Արշակյանը, որ տեղեկացրեց նաեւ, թե ԿԸՀ-ի քվորում չկա, եւ երկու հոգի պակասում են…

Այսօրվանից ամբողջ հանրապետությունը պետք է կանգնի ոտքի: Մեզ պետք է միանա նաեւ ոստիկանությունը: Իմ իմացած տվյալներով զինվորականներն իրենց նորմալ են պահել: Կան հանցագործներ, որնք պատասխան կտան այս ամենի համար:
Մենք ոչ ուզում ենք արյուն հեղել, ոչ էլ քաղաքացիական պատերազմ ենք ուզում, բայց ժողովրդի իրավունքը մինչեւ վերջ պիտի պաշտպանենք:

Դիտվել է 2601 անգամ:
Print Friendly

Leave a Reply