Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառն արգելված է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 17, 2012 13:25

Ինչպես ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնել են Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը թույլատրելի է բոլոր տեսակի մեքենաների համար:
Միաժամանակ, հղում անելով Վրաստանի բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության բնապահպանության գործակալությանը, ճանապարհային դեպարտամենտը զգուշացնում է, որ տրանսպորտային միջոցների կանգ առնելը հիշյալ /Գուդաուրի-Կոբի/ ճանապարհահատվածում արգելված է:
Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո:

Դիտվել է 738 անգամ:
Print Friendly

Leave a Reply