Ամենաարագընթաց Mini-ին մակնիշի պատմության մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 17, 2012 12:03

Դինամիկ և ակտիվ կյանք վարողներին, անկասկած, կհետաքրքրի իրենց սիրելի Mini Copper-ի հերթական` շատ սպորտային ու շատ ոճային մոդիֆիկացիան. դա Mini John Cooper Works GPII-ն է, որ համարվում է ամենաարագընթաց ավտոմեքենան Mini-ի պատմության մեջ: Մեքենան “հասարակ” Mini-ներից տարբերվում է յուրօրինակ աերոդինամիկ փաթեթով, որն իր մեջ ներառում է նոր բամպերներ, հետին խոշոր կարբոնե հակաթև և բավականին ծավալուն դիֆուզոր: Սպորտային մրցարշավային կերպարն ամբողջացնում են 17-դյույմանոց հետաքրքիր դիզայնով անվասկավառակները: Մրցարշավային “ժանրում” են նաև Mini-ի արգելակներն ու կախոցները: Սրահում էլ համապատասխան “տրամադրություն” են ստեղծում Recaro նստելատեղերը:

Համաձայն տարածված տեղեկությունների` Mini John Cooper Works GP II-ի կապոտի տակ տեղադրվել է 1.6-լիտրանոց տուրբոշարժիչ` մոտ 220 ձ/ու հզորությամբ: Մեքենայի գինն ու մյուս մանրամասնները պարզ կդառնան վաճառքում հայտնվելուց առաջ: Առայժմ, սակայն, հայտնի է, որ Mini-ի հատուկ` խիստ սպորտային մոդիֆիկացիան կվաճառվի սահմանափակ` 2000 օրինակով:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 784 անգամ:
Print Friendly

Leave a Reply